211652_close_icon
views-count3304 դիտում article-date 23:24 08-09-2021

Այսօր 12 գորիսեցու մեղադրանք է առաջադրվել վարչապետի մեքենային ձվերով խփելու համար․ պաշտպան

Գորիսի 12 բնակիչների մեղադրանք է առաջդրվել Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս այցելության օրը նրա մեքենային ձվերով խփելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը։

 «Առավոտվանից մեղադրանքներ են ներկայացվում Գորիսի բնակիչներին, որոնց ես եմ պաշտպանում։ Այսօր 12 հոգու մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբր Նիկոլ Փաշինյանի Գորիս կատարած այցի ժամանակ նրանք հարվածել են վարչապետի մեքենային։ Վաղը ևս ութ հոգու պետք է մեղադրանք առաջադրեն։ Ստացվում է 20 հոգի, և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ որպես իբրև թե կազմակերպիչն է և ինքն է ձվերը բերել»,- նշեց նա։

Պաշտպանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի զրահապատ մեքենային ձվով խփելու համար փորձագետի եզրակացության մեջ նշում է, որ հասցվել է 24 միլիոն դրամի վնաս։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր