211652_close_icon
views-count2703 դիտում article-date 22:04 08-09-2021

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը չհաղթեց Լիխտենշտեյնին

2022թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն:
 
Մեր հավաքականը ամբողջ խաղի ընթացքում ուներ շոշափելի տարածքային առավելություն, բայց միայն առաջին խաղակեսի վերջում կարողացավ բացել հաշիվը. 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը:
 
Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: Եվ միայն մեկ անգամ հյուրերը կարողացան գրոհ կազմակերպել, որն էլ ավարտվեց գոլով. 80-րդ րոպեին աչքի ընկավ Նոա Ֆրիկը:
 
Մնացած ժամանակահատվածում մեր հավաքականի հախուռն գրոհները արդյունք չտվեցին. ոչ-ոքի՝ 1:1 և Հայաստանի հավաքականը թանկարժեք միավորներ կորցրեց, իսկ Լիխտենշտեյնը՝ առաջին միավորը վաստակեց:
 
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր և շարունակում է մնալ 2-րդ տեղում, սակայն խմբի մյուս խաղերը դեռ չեն սկսվել:

Նմանատիպ նյութեր