Նորվերգիայում անցկացվող Norway Chess-2015 սուպերմրցաշարում տեղի են ունեցել 3-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/18/56952/]մրցել է[/url] նորվեգացի Լյուդվիգ Համմերի հետ և խաղն ավարտվել է ոչ-ոքի:
Մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.
Կարլսեն – Գիրի՝ 1/2
Վաշյե-Լագրավ – Թոփալով 0 – 1
Նակամուրա – Կարուանա 1 – 0
Անանդ – Գրիշչուկ ½
3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հիկարու Նակամուրան և Վեսելին Թոփալովը, որոնք ունեն 2.5-ական միավոր: Լևոն Արոնյանն ունի 1 միավոր: Այսօր Լևոն Արոնյանը 4-րդ տուրում սև խաղաքարերով կմրցի Թոփալովի հետ: