Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը լսումեր է կազմակերպել
Սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է լսումներ հանրակրթության հարցերի շուրջ:
Հրավիրվել էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կրթության, գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը:
Քննարկվել են կրթության որակի բարձրացմանն ուղղված հարցեր: Շոշափվել են աշխատանքային ստաժի հետ կապված տրվող հավելավճարներին, երկարամյա կենսաթոշակի նշանակման կարգին, վաստակավոր ուսուցչին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր: