1324 դիտում
10:07 04-09-2021
Ինչու են ՌԴ ռազմական մասնագետներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետներն այս օրերին Հայաստանում են։ Նրանց նախորդ օրը ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանք Հայաստանում են հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով։
Թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվում, պաշտոնական հաղորդագրությունում մանրամասներ չեն ներկայացվել։ Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծ են քննարկում։
Նկատենք՝ Հայաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ ունեն հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Դեռ 2016-ին Ազգային ժողովը վավերացրել էր «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։ Այժմ ռուսական կողմի մասնագետների՝ Հայաստան այցելությունը հենց այս համաձայնագրի հետ է կապված»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2828 դիտում
15:08 18-11-2016
ՀՀ գյուղնախարարության մասնագետներն այցելել են Արմաշի ծիրանի այգիներ
974 դիտում
18:34 31-03-2022
Ապագա մասնագետներն այցելել են Վայրի կենդանիների վերականգնողական և փրկարար կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
550 դիտում
08:08 15-05-2024
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
583 դիտում
07:45 15-05-2024
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»