ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ հայ մասնագետներն ուսումնասիրել են ամերիկյան փորձը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 19-22-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի աջակցությամբ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց «Քիմիական, կենսաբանական և ճառագայթային հետազոտություն, վարակազերծում և նմուշառում« թեմայով դասընթաց:
Այն վարում էին ԱՄՆ բանակի Կանզասի ազգային գվարդիայի փորձագետներ լեյտենանտ Ջ. Դուրկեսը և սերժանտներ Մ. Նոլենն ու Ք. Ուիլիամսը: Դասընթացներին ընդգրկված էին ՓԾ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի աշխատակիցները և ՃԿՊԱ ուսանողները:
Նպատակն էր տեսական և գործնական աշխատանքների միջոցով Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի դեպքում առաջին արձագանքող 5 հիմնական և 10 պահեստային խմբերի անդամներին փոխանցել ամերիկյան փորձը և ծանոթացնել ոլորտի նորարարություններին:
Դասընթացի ամփոփմանը ներկա է եղել նաև ԱՄՆ բանակի Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ Լի Տաֆանելին, որը ծանոթացել է մասնակիցների ստացած գիտելիքներին ու տպավորություններին, ինչպես նաև գնահատել հայ ու ամերիկացի մասնագետների համագործակցության արդյունավետությունը:
Լ. Տաֆանելին հանդիպել է նաև ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Հ. Մաթևոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր հեռանկարները:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]