Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Լիտվային
ՀՖՖ Տ/կ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի Մ-19 հավաքականի հետ:
Մեր թիմը պարտվեց 0-4 հաշվով: Առաջին խաղակեսում անակնկնալ հարվածով հաշիվը բացեց Գաբրիելիս Նիկոնովասը: Երկրորդ խաղակեսում ուղիղ կարմիր քարտի արժանացավ Հովհաննես Գևորգյանը: Այդ դրվագից հետո րոպեների ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Արմանդաս Կուչիսը, իսկ խաղավերջում հանդիպման վերջակետը դրեց Մոտիեուս Բուրբան՝ 4-0:
Թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ սեպտեմբերի 5-ին։