Հայաստանի հավաքականը պարտվեց Լիտվային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի հետ և պարտվեց 0:1 հաշվով:
Միակ գոլը հյուրերը խփեցին առաջին խաղակեսի վերջին րոպեին՝ աչքի ընկավ Վերբիցկասը:
Այսպիսով, մեր հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց Էստոնիայի և Լիտվայի հետ, որոնցում հաղթանակ չտարավ և գոլ էլ չխփեց: Ընդ որում, ընդամենը 3 օր առաջ Լիտվայի հավաքականը Թբիլիսիում 0։4 հաշվով պարտվել էր Վրաստանի հավաքականին։ Այնպես որ, նման արդյունքները չեն կարող մտահոգություն չառաջացնել:
[b]«Հանրապետական» մարզադաշտ, ընկերական հանդիպում
[/b]
Հայաստան - Լիտվա՝ 0:1
Օվիդիուս Վերբիցկաս, 45