60093 դիտում
13:30 02-09-2021
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 62-ամյա վարորդը ՎԱԶ 21099-ով մխրճվել է քար տեղափոխող ԶԻԼ-ի մեջ. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ծաղկահովիտ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Նորիկ Կիրակոսյանը իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է հանդիպակաց երթեկելի գոտի և բախվել 63-ամյա Սամվել Ճնգոյանին պատկանող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Կիրակոսյանը տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արագածի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարում նաև ոստիկանության Արագածի բաժնի համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների տեսուչները։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Բ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ Հ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+