slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակ գյուղում բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակ գյուղում բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count47269 դիտում article-date 21:18 01-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ13 ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Մխիթար Դավթյանի վարած «Զիլ» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 78-ամյա Ռաֆիկ Ներսիսյանի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ․ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, դասակի հրամանատարի տեղակալ Վահե Իսրայելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հրաչիկ Սարդարյանն ու Գագիկ Նալչաչյանը։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր