2100 դիտում
10:39 31-08-2021
Քայքայման 3 միտումները․ ամբողջ մարդկությունը պարտություն է կրել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Թե՛ մեր երկրում, եւ թե՛ աշխարհում քաղաքագետներն ավելի ու ավելի բարձրաձայն են հնչեցնում այն թեզը, որ վերջին տարիներին տեղի են ունենում աննախադեպ արագ փոփոխություններ, ու դրանք բերելու են կտրուկ եւ, ցավոք սրտի, աշխարհի շատ երկրների համար վտանգավոր հետեւանքների: Այդ առումով այն աղետը, որն անցած տարի պատահեց Արցախում եւ այժմ շարունակվում է Աֆղանստանում, դիտվում է միեւնույն հարթության մեջ: Կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու մոտակա տասնամյակների ընթացքում՝ գործնականում անհնարին է: Ապագայի մասին մեր պատկերացումները հաճախ նման են 1880-ականների կանխատեսումներին, երբ մարդիկ կարծում էին, որ 1930-ականներին ձիերն այս մոլորակի վրա այնքան շատ են լինելու, որ մարդկությունը լուրջ վտանգի առաջ է կանգնելու: Շատ բնորոշ տրամաբանական սխալ է, երբ այսօրվա տվյալներն առանց վերապահումների տարածվում են վաղվա վրա: Ու թեեւ հնարավոր զարգացումների մասին խոսելը շատ դժվար է, ներկայիս վառ արտահայտած միտումները քիչ թե շատ պարզ են:
1/ Բոլոր ուժային կենտրոնների (դրանք հիմա երբեմն կոչվում են «կայսրություններ») դերի նվազումը: Ընդ որում, դա տեղի է ունենում շատ ավելի արագ, քան 20-րդ դարում, երբ, օրինակ, Բրիտանական կայրությունը փլուզվեց մոտավորապես 20 տարում՝ 1930-50-ական թվականներին: Հիմա, ինչպես տեսնում ենք, հերթը Միացյալ Նահանգներինն է: 2019 թվականին ամերիկյան Foreign Affairs սոլիդ ամսագրում լույս է տեսել հոդված, որի անունը պերճախոս էր՝ The Self-Destruction of American Power՝ «Ամերիկյան ուժի (իշխանության) ինքնաքայքայումը»: Եվ դրա հեղինակն ամենեւին Կրեմլի գործակալ չէ՝ «մաքուր ամերիկյան» քաղաքագետ Ֆարիդ Զաքարիան է: Հոդվածի լույս տեսնելուց երկու տարի անց տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում:
Ավելին՝ ինձ թվում է, որ մեզ հետ անմիջականորեն առնչվող Ռուսաստանի եւ Թուրքիայի տարածաշրջանային «կայսրական» հավակնությունները կնպաստեն հենց այդ երկրների «ուժի քայքայմանը», բայց դա Հարավային Կովկասի պետությունների համար ոչ մի լավ բան չի նշանակում:
2/ Աշխարհակարգի սկզբունքների չեղարկում: Երբ պետությունների (նաեւ Հայաստանի) ղեկավարներն ասում են, որ այս կամ այն խնդիրը պետք է կարգավորվի «հայտնի սկզբունքների» հիման վրա, նրանք, բնականաբար, նկատի ունեն 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները: Իմ կարծիքով, դրանք նույն նշանակությունն ունեն, ինչ 370 տարի առաջ մշակած «Վեստֆալյան» սկզբունքները, այսինքն՝ մնացել են թղթի վրա եւ պատմություն մեջ: «Հելսինկյան» չգործող սկզբունքներն են՝ ուժի չկիրառումը, ազգերի ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը: Դա, հավանաբար, նշանակում է, որ գերտերությունները պետք է «քարերը փեշերից թափ տան» եւ մշակեն նոր՝ այսօրվա իրականությանը համապատասխանող սկզբունքներ:
3/ Թվային դարաշրջանը, երբ մարդկանց մտքերը, դատողությունները գնալով ավելի պարզունակ են դառնում, որովհետեւ լուրջ գրքեր, արվեստի գործեր ընկալելու փոխարեն մարդիկ սպառում են «տեղեկատվական ֆասթ-ֆուդ» եւ օգտվում են արդեն ինչ-որ մի տեղ գոյություն ունեցող կլիշեներից եւ կարծրատիպերից՝ ուղեղին «զոռ տալու» փոխարեն: Համոզված եմ, որ սա ամենալուրջ բացասական միտումն է՝ Երրորդ համաշխարհային պատերազմը, որում ամբողջ մարդկությունը պարտություն է կրել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1662 դիտում
10:49 13-10-2022
Կրթությունը քայքայելու ծրագրերը նույն շարքից են․ պետության քայքայման նշանները․ «Առավոտ»
1474 դիտում
11:07 26-04-2022
Պետության և պետականության քայքայման թափանիվը կանգնեցնելու անհրաժեշտությունը. Փաստ
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան