1477 դիտում
11:07 26-04-2022
Պետության և պետականության քայքայման թափանիվը կանգնեցնելու անհրաժեշտությունը. Փաստ
«Փաստ» օրաթերթը գրում է․ «4 տարի առաջ հանրության շրջանում իրոք դժգոհություններ կային՝ կապված առկա սոցիալ-տնտեսական վիճակի, անարդարության ու կոռուպցիոն դրսևորումների հետ, և Փաշինյանը խոստանում էր ժողովրդից գողացված գումարները կոպեկ առ կոպեկ հետ բերել, մարդկանց խոստանում էր արժանավայել ու արժանապատիվ կյանք։ Այնինչ, ամեն ինչ եղավ հակառակը: Անվիճելի է, որ չորս տարվա ընթացքում հայաստանցիների գերակշիռ մասի կյանքն ավելի է բարդացել, նրանց եկամուտները չեն ավելացել, միևնույն ժամանակ գնաճը ահռելի չափերի է հասել։
Եթե եկամուտների ավելացում էլ կա, ապա ոչ թե հասարակ քաղաքացիների, այլ բացառապես քպականների համար, որոնք աստղաբաշխական չափերի աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, չհաշված այլ եկամուտները։ Հաջորդը: Նախքան 2018 թվականի գարունը Հայաստանը կարողանում էր արտաքին աշխարհում տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, ու միջազգային հանրությունը մեր պետության տեսակետի հետ ինչ-որ չափով հաշվի էր նստում։ Իսկ հիմա միջազգային արենայում Հայաստանը դադարել է գործոն լինելուց, արտաքին խաղացողներն են Հայաստանին պայմաններ թելադրում, նախապայմաններ են դնում նվազագույնը «5 կետերի» և այլ պահանջների տեսքով՝ առանց մեր իսկ տեսակետը հաշվի առնելու։ Եվ Հայաստանն իր շահերն առաջ տանելու հարցում միայնակ է մնացել, իսկ ՀՀ իշխանությունները, առաջնային պլանում ունենալով սեփական աթոռը պահելու հարցը, ոչ թե մեր պետության շահերն են առաջ մղում, այլ արտաքին ուժերի։
Դրա արդյունքում է, որ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած իր հայտնի ելույթում, ըստ էության, արտաքին ուժերի և միջազգային հանրության տեսակետն ավելի էր կարևորում, քան սեփական հանրության կարծիքն ու համախմբումը համահայկական օրակարգի շուրջ։ Իսկ հակառակորդ երկրի ղեկավարը Հայաստանի մասին թույլ է տալիս ամեն անգամ հոխորտալ ու սպառնալիքներ հնչեցնել, բայց յուրաքանչյուր դեպքում մեր իշխանությունները նախընտրում են կուլ տալ այդ լուտանքները։ Կարող ենք ասել, որ նորանկախ Հայաստանն իր պատմության մեջ երբեք այսքան նվաստացած վիճակում չի եղել։ Նախկիններին միշտ էլ կարելի է քննադատել, նրանց մեղադրել տարբեր հարցերում, ընդ որում՝ արդարացիորեն: Բայց եկեք տեսնենք, թե ինչպիսի հանգրվանի ենք հասել 4 տարվա ընթացքում, որը Փաշինյանի կառավարման պատասխանատու ժամանակահատվածն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1662 դիտում
10:49 13-10-2022
Կրթությունը քայքայելու ծրագրերը նույն շարքից են․ պետության քայքայման նշանները․ «Առավոտ»
2100 դիտում
10:39 31-08-2021
Քայքայման 3 միտումները․ ամբողջ մարդկությունը պարտություն է կրել․ «Առավոտ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան