33805 դիտում
09:34 31-08-2021
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը. վթարից հետո Land Rover-ը բախվել է ավտոմեքենաներից մեկին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 56-ամյա Արամ Մարդանյանի վարած Hyundai մակնիշի, Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 56-ամյա Ռուզաննա Նազարյանն ու 33-ամյա Անի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո Land Rover-ի վարորդը իր ավտոմեքենայով բախվել է վթարված ավտոմեքենաներից մեկին։ Land Rover-ի վարորդի ինքնությունը պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+