211652_close_icon
views-count1933 դիտում article-date 23:18 30-08-2021

Գեղաշենում բացվել է համայնքի համար երկար սպասված մանկապարտեզը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, խորհրդականի՝ Մհեր Գևորգյանի հետ Գեղաշեն համայնքում ներկա է գտնվել համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման պաշտոնական արարողությանը:

Բացման արարողութունը մեկնարկել է փոքրիկ միջոցառմամբ, ապա Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն իրականացրել է օծման արարողությունը:

Նշենք, որ հիմքից կառուցված մանկապարտեզի շինարարությունը մեկնարկել էր դեռ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով, ապա 2020 և 2021 թթ. սուբվենցիաներով իրականացվել են բակային հատվածի բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքները:

Ժամանակակից պայմաններով և լուսավոր մանկապարտեզ են հաճախելու համայնքի շուրջ 140 փոքրիկներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր