Գեղաշենում կպատվաստեն խոշոր եղջերավորներին
Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզպետի որոշմամբ ձևավորված հակաանասնահամաճարակային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ, հիշյալ հանձնաժողովի նախագահ Հ. Հայրապետյանը:
Քննարկվել են Գեղաշեն համայնքում խոշոր եղջերավոր կենդանիներին հակաբրուցելյոզային պատվաստանյութով պատվաստելու գործընթացն արդյունավետ իրականացնելուն միտված հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև պատվաստումների գործընթացում ներգրավված շահագրիգռ կազմակերպությունների աշխատանքը համակարգված կերպով կազմակերպելուն միտված մի շարք գործառույթների ևս:
Պատվաստման միջոցառումներն իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծրագրով, և մինչ այս պահն արդեն պատվաստվել են շուրջ 620 գլուխ ընտանի կենդանիներ, իսկ առաջիկայում նախատեսվում է պատվաստել ևս 400 գլուխ խոշոր եղջերավորների: