Մահացել է լրագրող Կարմեն Դավթյանը
Այսօր, օգոստոսի 28-ին, երկարատև և ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայտնի լրագրող Կարմեն Դավթյանը:
Այս մասին տեղեկացրել է նրա որդին՝ Տիգրան Եղիազարյանը, ֆեյսբուքյան իր էջում:
Կարմեն Դավթյանի հոգեհանգիստը տեղի կունենա Երևանի Մալաթիա - Սեբաստիա համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում օգոստոսի 29-ին ժամը՝ 17.30-19.30, հուղարկավորությունը՝ օգոստոսի 30-ին ժամը՝ 13.00-ին նույն եկեղեցուց:
SHAMSHYAN.com-ը ցավակցում է Կարմեն Դավթյանի ընտանիքին և հարազատներին՝ այս անդառնալի կորստի առթիվ: