211652_close_icon
views-count4821 դիտում article-date 22:13 28-08-2021

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել լրագրող Կարմեն Դավթյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

«Ցավալի էր լսել ժամանակակից հայ լրագրության մեջ իր ուրույն տեղն ունեցող, երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում մշտապես սուր գրչով և սկզբունքայնությամբ առանձնացած` լրագրող Կարմեն Դավթյանի անժամանակ մահվան մասին:

Ծանր հիվանդությունը հաղթահարելու ընթացքում անգամ Կարմենը չէր ընկճվում և իր մասնագիտական առաքելությանն ու պայքարող, հայրենասեր տեսակին հավատարիմ` գրում էր գրեթե ամեն օր, ըմբոստանում անարդարությունների և մեր պետականությանն սպառնացող երևույթների դեմ, մտահոգվում, ցավ ապրում այդ ամենի համար:

Խորին ցավակցություն եմ հայտնում Կարմեն Դավթյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:

Աստված թող մխիթարություն տա նրանց և լույսի մեջ պահի Կարմենի հոգին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր