Կայացել է փոխնախարար Կարեն Նազարյանի և Ռումինիայի ԱԳՆ Գլոբալ հարցերի պետքարտուղար Կարմեն Լիլիանա Բուռլակուի հանդիպումը
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հանդիպեց Ռումինիայի ԱԳՆ Գլոբալ հարցերի պետքարտուղար Կարմեն Լիլիանա Բուռլակուի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը կողմերը գոհունակություն հայտնեցին մշակութային ու կրթական բնագավառներում առկա համագործակցության կապակցությամբ, անդրադարձան վերջին շրջանում հաճախակի դարձած երկկողմ շփումներին: Փոխնախարարները պայմանավորվեցին բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցերի իրականացմանը, քաղաքական երկխոսության խորացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը միտված քայլերի ձեռնարկման մասին:
Երկուստեք կարևորվեց նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը, և այս համատեքստում, հաջորդ տարի Բուխարեստում կայանալիք հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի նիստին ընդառաջ նախապատրաստական աշխատանքների իրականցումը: