211652_close_icon
views-count51237 դիտում article-date 10:03 28-08-2021

Ավտովթար՝ Վանաձորում. ԱՁ տնօրենը Nissan XTrail-ով բախվել է մեկ այլ ԱՁ տնօրենի Toyota Camry-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ա. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 26-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 17։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Ծատինյանը Վանաձոր քաղաքում՝ Զորավար Անդրանիկ փողոցի 14 հասցեի մոտ իր վարած Nisan XTrail մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Լյուդվիգ Գրիգորյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Totota Camry մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Ծատինյանի ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 51-ամյա Մարիետա Մարտիրոսյանը, իսկ ժամեր անց նրա մյուս ուղևոր՝ 34-ամյա Սյուզաննա Ներսիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Ծատինյանը «Գարիկ Ծատինյան» ԱՁ տնօրեն է, իսկ Լ. Գրիգորյանը՝ «Լյուդվիկ Գրիգորյան» ԱՁ տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր