211652_close_icon
views-count1403 դիտում article-date 21:56 27-08-2021

Գորիս-Կապան ճանպարհով երթևեկել եմ դեպի Շուռնուխ, ամբողջությամբ անվտանգ է․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես հիմա գտնվում եմ Շուռնուխում, այստեղ եմ եկել Գորիսից, ճանապարհներն ամբողջությամբ բաց են, ամեն ինչ նախկինի նման է։ Այս մասին Tert.am -ի հետ զրույցում  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Ճանապարհների անվտանգությունը լիովին ապահովված է թե՛ Գորիսի, թե՛ Կապանի կողմից։ Կապանի կողմից էլ այստեղ է եկել վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Որևէ խոչընդոտ չի եղել, ճանպարհները հսկվում են ՀՀ և ՌԴ սահմանապահ զորքերի  կողմից»,-ասաց նա։

Թե բանակցություններում ինչպես է հաջողվել հասնել հաջողության, պատգամավորը չմանրամասնեց։

Tert.am-ի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն էլ նշեց, որ կապը բնակավայրերի հետ վերականգնվել է, շարունակում են իրենց ծառայությունը իրականացնել  հայ և ռուս սահմանապահները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր