211652_close_icon
views-count16076 դիտում article-date 22:31 01-01-2016

Դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Սևան-Գավառ, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Ջերմուկից դեպի Սարավան տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Սևան-Գավառ, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան, Կապան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Արագածոտնի , Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում առկա է մերկասառույց: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի բաց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ԱԻՆ

Նմանատիպ նյութեր