211652_close_icon
views-count887 դիտում article-date 15:19 27-08-2021

ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Թագուհի Ղազարյանը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից: 

ԱԺ-ից հայտնում են, որ Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը` օրակարգում ունենալով երեք հարց:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրում է Թագուհի Ղազարյանի թեկնածությունը: 

Քվեարկության արդյունքում Թագուհի Ղազարյանն ընտրվել է:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել եւ հաստատել են հանձնաժողովի աշխատակարգը եւ հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:

Նմանատիպ նյութեր