1144 դիտում
21:22 10-04-2020
Կարգելվեն գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, գիշերային ակումբների և այլ տեսակի գովազդներ. ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողով
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման և նախատեսվող փոփոխությունների մասին:
Նշենք, որ օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Ստորև ներկայացնում ենք Հայրապետյանի գրառումն ամբողջությամբ. «Հ1-ը կստանա գովազդի հնարավորություն, սակայն հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն. կարգելվեն նաև գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, գիշերային ակումբների և այլ տեսակի գովազդներ:
ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 10-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գովազգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի
նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առաջարկվող լրացումը պայմանավորված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով:
Գործադիրի առաջարկով «Գովազգի մասին» օրենքում լրացմամբ Հանրային հեռուստաընկերությամբ կարգելվի նաև ոչ խաղարկությամբ, խաղարկությամբ, համակցված, գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը:
Իսկ թե ինչ քաղաքական խնդիր է լուծվում օրենքի սույն նախագծով, ապա այս հարցի պատասխանը կգտնեք իմ վերջին ելույթում՝
shorturl.at/JRSX4»:
[b]Մխիթար Հայրապետյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
890 դիտում
15:19 27-08-2021
ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Թագուհի Ղազարյանը
5327 դիտում
14:16 16-09-2021
Տոտալիզատորների գովազդը կարգելվի, Կառավարությունը կտրում է ԶԼՄ-ների ֆինանսավորման աղբյուրները
Այս բաժնից
469 դիտում
19:07 07-05-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
403 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
433 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին