Հայաստանի Մ-21 հավաքականը սկսում է նախապատրաստությունը
Հայաստանի Մ-21 հավաքականը օգոստոսի 27-ից կսկսի նախապատրաստությունը ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի հերթական հանդիպումներին։
Մեր երիտասարդական հավաքականն օգոստոսի 27-ից կանցկացնի ամենօրյա մարզումներ: Օգոստոսի 30-ին թիմը կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են Հայաստանի Մ-21 հավաքական։
Դարպասապահներ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան - Շիրակ
Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ
Պաշտպաններ
Երջանիկ Ղուբասարյան - «Լյունեբուրգ» (Գերմանիա)
Սերգեյ Կոչկանյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Վոլոդյա Սամսոնյան - ԲԿՄԱ
Արման Ղազարյան - ԲԿՄԱ
Էրիկ Փիլոյան - ԲԿՄԱ
Ստյոպա Մկրտչյան - ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան - ԲԿՄԱ
Արսեն Գալստյան - ԲԿՄԱ
Տիգրան Այունց - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»
Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ
Արամ Խամոյան - ԲԿՄԱ
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյան - «Նորավանք»
Հարձակվողներ
Սերոժ Թիթիզյան - ԲԿՄԱ
Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի շրջանակներում սեպտեմբերի 2-ին Երևանում ուժերը կչափի Ֆարերյան կղզիների, իսկ սեպտեմբերի 7-ին՝ արտագնա խաղում Ուկրաինայի հավաքականի հետ։