211652_close_icon
views-count1033 դիտում article-date 18:19 08-10-2014

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սկսում է նախապատրաստությունը

Հոկտեմբերի 9-ից 12-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնցի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սա կլինի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի վերջին նախապատրաստությունը Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի երրորդ խմբի մրցաշարից առաջ, որը տեղի կունենա Մոլդովայում՝ հոկտեմբերի 15-ից 20-ը: Մեր հավաքականի մրցակիցներն են Մոլդովայի, Իսլանդիայի և Իտալիայի հավաքականները: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է 20 ֆուտբոլիստների. Դարպասապահներ Էրիկ Խուրշուդյան «Բանանց» Վարդան Վարդանյան «Փյունիկ» Պաշտպաններ Էդգար Գրիգորյան «Բանանց» Լևոն Գևորգյան «Բանանց» Հայկ Սարգսյան «Բանանց» Վլադ Ասլանյան «Բանանց» Նարեկ Միքայելյան «Փյունիկ» Ռոբերտ Մարության «Փյունիկ» Կիսապաշտպաններ Արման Խաչատրյան «Բանանց» Արթուր Նադիրյան «Փյունիկ» Դանիել Պետրոսյան «Փյունիկ» Էմիլ Ղուկասյան «Փյունիկ» Էդուարդ Մանուկյան «Փյունիկ» Վիգեն Կարապետյան «Փյունիկ» Դավիթ Բաղդասարյան «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան «Փյունիկ» Արարատ Մանուկյան «Փյունիկ» Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա) Հարձակվողներ Էդգար Մովսիսյան «Բանանց» Աշոտ Գրիգորյան «Միկա» Այս 20 ֆուտբոլիստներից կընտրվեն 17-ը, որոնց արդեն Մոլդովայում կմիանա Ավստրիական «Դոնաֆելդ» ակումբում հանդես եկող դարպասապահ Մարկ Գրիգորյանը: Հայաստանի Մ-17 հավաքականը Մոլդովա կմեկնի հոկտեմբերի 13-ին:

Նմանատիպ նյութեր