211652_close_icon
views-count1721 դիտում article-date 21:08 26-06-2019

Եվրո-2019-ին մնացել է 19 օր. Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստությունը

Եվրոպայի Մ-19 առաջնության շեմին հայկական ընտրանին սկսում է իր վերջին մարզահավաքը։ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ֆուտբոլիստները կհավաքվեն հունիսի 26-ից հուլիսի 12-ը։ Ստուգողական վերջին 2 խաղերը կկայանան հուլիսի 4-ին և 7-ին։ Այս հանդիպումները նշանակվել են «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ Հայաստանի հավաքականը կընդունի նաև Եվրոյի՝ իր մրցակիցներին։ Վերջին հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի․ Դարպասապահներ Հարություն Մելքոնյան, «Փյունիկ» Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց» Արման Ներսիսյան, «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Արսեն Եղիազարյան, «Բանանց» Արման Ղազարյան, «Բանանց» Երջանիկ Ղուբասարյան, «Համբուրգ», (Գերմանիա) Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան, «Ակադեմիա» Անտոնի Կազարյան, «Կանն», (Ֆրանսիա) Յուրի Օգանեսյան, «Լիոն Դյուշեր», (Ֆրանսիա) Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց» Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ» Կիսապաշտպաններ Ռաֆիկ Միսակյան, «Շիրակ» Սերգեյ Մկրտչյան, «Բանանց» Գրենիկ Պետրոսյան, «Փյունիկ» Նարեկ Գրիգորյան, «Բանանց» Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ» Սարգիս Մարտիրոսյան, «Հանզա Ռոստոկ», (Գերմանիա) Էրիկ Ազիզյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա) Նարեկ Ալավերդյան, «Արարատ-Արմենիա» Հարձակվողներ Գերման Կուրբաշյան, «Գրոյտեր Ֆյուրտ», (Գերմանիա) Արմեն Հովհաննիսյան, «Զեմպլին Միխալովցե», (Սլովակիա) Ղազար Դերմեջյան, «Հրադեց Կրալովե», (Չեխիա) Արամ Քոլոզյան, «Արարատ-Արմենիա»

Նմանատիպ նյութեր