1499 դիտում
09:31 26-08-2021
Երբ կավարտվեն զոհված հերոսների գերեզմանների կառուցապատման աշխատանքները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների գերեզմանների կառուցապատման աշխատանքները, հնարավոր է, մինչեւ տարեվերջ չավարտվեն. նրանց մահվան մեկ տարին, սեպտմբերից սկսած, լրանում է, սակայն գերեզմանաքարերը տեղադրված չեն լինի:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Այսօրվա դրությամբ արդեն չորս ընտրանի ունենք՝ 7 տեսակի քարերից ընտրած, եւ ծնողներն արդեն իրենց ընտրությունը կատարել, ավարտել են: Մենք պլանավորում ենք ավարտել այս տարեվերջին, բայց ամեն ինչ կախված է լինելու դրսից ներկրվող քարերի բերման հետ։ Եթե չլինեն խանգարող հանգամանքներ, պլանավորում ենք ավարտը տարեվերջին, թեեւ կարծում եմ, որ մի քիչ կձգձգվի: Մենք ընդամենը երկու օր առաջ ենք ավարտել արդյունքների ամփոփումը, այսօր համապատասխան աշխատանքներ են տարվում կանոնակարգելու քարերի ընտրանիի հետ կապված հարցերը, որպեսզի շինարարներին իրազեկենք»:
Տեղեկացնենք, որ ծնողները Եռաբլուրում սալիկապատման աշխատանքներ էին կատարել, սակայն Պաշտպանության նախարարությունը դրանք քանդել է. կան ծնողներ, որոնք հասցրել էին անգամ գերեզմանաքարեր տեղադրել, էլի կհեռացվեն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այն ծնողները, որոնք գերեզմանաքարեր էին տեղադրել կամ կահավորել էին իրենց որդիների շիրիմները, այս օրերին հավաքում են ու տեղափոխում ընտանեկան գերեզման: Բացի այս, զոհված հերոսների ծնողների մի մասը բավարարված չէ, քանի որ Պաշտպանության նախարարությունը որոշել է՝ գերեզմանաքարի վրա լինի հերոսի կիսանդրին, եւ ոչ թե պատկերը՝ ողջ հասակով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1969 դիտում
20:56 29-07-2014
Հյուսիսային պողոտայի վերգետնյա հատվածի վերանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսին
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2011 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»