211652_close_icon

Առցանց կարող եք ստուգել Ձեր ավտոմեքենայի տեխզննման ժամկետը

views-count130512 դիտում article-date 17:23 25-08-2021

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ազգային ժողովը հունվարի 20-ին ընդունել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին:

Իրավաբան․net-ը հայտնում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից արդեն գործարկվել է տեխզննման ժամկետի ստուգման համար նախատեսված կայքը։

Գրելով Ձեր տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, դուք կտեսնեք՝

  1. Մակնիշը,
  2. Վերջին տեխզննումը,
  3. Հաջորդ տեխզննումը։

Եթե տեխզննման ժամկետն անցած լինի, ապա այն կտեսնեք աջ անկյունում՝ կարմիր դաշտում։

 

Ձեր ավտոմեքենայի տեխզննման ժամեկտը ստուգելու համար անցեք այստեղ։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր