Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություն է պատրաստվում, տեխզննման սակագինը կբարձրանա․ «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, դեռ 2011 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը վերացրեց տեխզննության ինստիտուտը, որը հանգեցրեց այս տարիներին անսարք ավտոմեքենաները վարելու դեպքերի աճին:
Այս հարցին մշտապես անդրադարձել է նաև «ժողովուրդ» օրաթերթը, և, ահա, տեղեկացանք, որ փոփոխություններ են կատարվելու «ճանապարհային երթևեկության ապահովման մասին» ՀՀ օրենքում:
Այս օրենքով վերահսկողություն է իրականացվելու էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով: Այն լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով առանց մեքենան կանգնեցնելու: Եվ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննության արդյունքում անսարք ճանաչված մեքենան վարելն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ):
Միայն վատն այն է, որ մեքենայի տեխզննման ծառայության սակագինն է բարձրացել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]