2776 դիտում
10:25 25-08-2021
Ընդդիմադիր պատգամավորներից ոմանք դեռ չեն զգաղեցրել իրենց աշխատասենյակները, քանի որ դրանք վերանորոգման փուլում են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից ոմանք դեռ չեն տեղավորվել իրենց աշխատասենյակներում։ Մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, որոնց բաժին են հասել նախկինում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցության հատվածի սենյակները, դեռ իրենց կաբինետները չեն զբաղեցրել, քանի որ վերանորոգում են։
«Պատվախնդիրների» խմբակցության միջանցքն ու աշխատասենյակներն այս օրերին վերածվել են իրական շինհրապարակի։ Գրեթե բոլորն իրենց սենյակները հիմնովին նորոգում են․ ամբողջովին դուրս են բերել հին գույքը, շարել միջանցքում։ Սենյակներում բանվորներ են աշխատում՝ ներկում են, գեղեցկացնում պատերը, հատակը, հետո պարտադիր նոր գույք կբերեն, որ նախկինների գույքը չօգտագործեն։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ, ում բաժին է հասել Էդմոն Մարուքյանի, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի զբաղեցրած աշխատասենյակը, մյուս գործընկերներն էլ, որոնց սենյակները վերանորոգման մեջ են, այս օրերին յոլա են գնում Թագուհի Թովմասյանի ընդարձակ աշխատասենյակով, քանզի Թովմասյանին՝ որպես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի, ընդունարանով և հանգստի սենյակով ընդարձակ աշխատասենյակ են հատկացրել՝ նոր մասնաշենքում։ Այդտեղ էլ նախկինում Նաիրա Զոհրաբյանն էր նստում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2709 դիտում
14:48 06-12-2015
Ոմանք «Այո» են ասում, ոմանք` «Ոչ», իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը պատռած քվեաթերթիկը գցեց քվեատուփը
3129 դիտում
15:04 29-06-2016
Ոմանք աղջիկ են առեւանգում, ոմանք` տղա Ռոբերտը մի խումբ անձանց հետ առեւանգել է Վահրամին
14956 դիտում
09:02 28-07-2016
Ոմանք շարունակում են «թիթեռ նկարել», ոմանք էլ պատրաստ են «թիթեռ նկարող» դառնալ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»