1108 դիտում
17:30 24-08-2021
Հայաստանում կիրականացվի անասնաբուժության բնագավառի նոր ծրագիր
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կենդանիների առողջության և արտադրության ավագ տեսուչ Էրան Ռաիզմանն այսօր տեսակապի միջոցով քննարկել են Հայաստանում սպանդանոցների և անասնաշուկաների բակտերիալ ու մակաբուծային հիվանդությունների վերահսկման ծրագիրը:
Կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն այս տարվա սեպտեմբերից սկսել ծրագիրն ու այն ավարտել մինչև տարվա վերջ: Արդյունքում ակնկալվում է ունենալ անասնաշուկաների և սպանդանոցների աշխատանքների բարելավման ուղեցույց, որը կնպաստի կենդանական հիվանդությունների տարածման կանխարգելմանը:
Ծրագրի քննարկմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի ՊԳԿ hայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը և ՊԳԿ hայաստանյան ներակայացուցչության ազգային ծրագրի ղեկավար Զարուհի Բեգլարյանը:

Նմանատիպ նյութեր
1613 դիտում
15:12 29-07-2022
Անասնաբուժության ոլորտում հայ-վրացական համագործակցությունը կզարգանա նոր ուղղություններով
Այս բաժնից
691 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
520 դիտում
15:05 03-05-2024
Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
637 դիտում
14:52 03-05-2024
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ