1625 դիտում
15:12 29-07-2022
Անասնաբուժության ոլորտում հայ-վրացական համագործակցությունը կզարգանա նոր ուղղություններով
Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ղեկավարությամբ, մասնակցել է երկու երկրների անասնաբուժական ծառայությունների գործունեությանը, ոլորտի հիմնախնդիրներին նվիրված սեմինարի։ Տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։
ՍԱՏՄ ղեկավարը հանդես է եկել զեկույցով՝ «Անասնաբուժական ծառայությունը Հայաստանում, պարտավորությունները և հիերարխիկ կառուցվածքը, ենթակայության շղթան» թեմայով։
Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի անասնահամաճարակային ու անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումներին, անասնաբուժական գործունեությանը, գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանն ու համարակալմանը, կենդանիների սպանդի նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպմանը վերաբերող հարցեր։
Նա կարևորել է հայ-վրացական համագործացությունը՝ նշելով, որ գործընկեր կառույցների ոլորտային մասնագետների նման քննարկումները կնպաստեն երկու երկրներում անասնաբուժության ոլորտում առավել արդյունավետ, արդիական և միջազգային նորմերին համահունչ վերահսկողության իրականացմանը:
Երկու երկրների մասնագետների կողմից հատկապես կարևորվել է մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դեմ պայքարին ուղղված համատեղ միջոցառումների մշակումը՝ կանխարգելելու համար երկրից-երկիր դրանց ներթափանցման հնարավորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև հարևան երկրների միջև տեղեկատվության փոխանակմանը, շեշտվել է, որ հարցերի համատեղ քննարկումը նպաստում է տարածաշրջանում անասնահամաճարակային կայունության պահպանմանը և առևտրային հարաբերությունների ակտիվացմանը։
Սեմինարի ընթացքում զեկույցներ են ներկայացվել նաև Վրաստանի անասնաբուժական ծառայության գործունեությանը, երկու երկրների կենդանիների նույնականացման, գրանցման և հետագծելիության համակարգերին, ինչպես նաև լաբորատոր կարողություններին վերաբերող թեմաներով։

Նմանատիպ նյութեր
2621 դիտում
21:38 20-06-2018
Պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը կզարգանա. Տոնոյանն ընդունել է Լիբանանի դեսպանին
9557 դիտում
12:41 18-07-2017
Հայ-վրացական համագործակցությունը նոր թափ է ստանում. ԱԻ նախարարն այցելել է Վրաստան
Այս բաժնից
373 դիտում
20:11 17-05-2024
Վահան Կոստանյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի հետ
394 դիտում
19:58 17-05-2024
Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր