211652_close_icon
views-count6910 դիտում article-date 17:47 19-08-2018

Եվրամիության հովանու ներքո Հայաստանում կիրականացվի «Առաջնորդություն» խորագրով երիտասարդների գիտելիքրների և փորձի փոխանակման մեծ ծրագիր

Հոկտեմբերի 3-11 Եվրամիության հովանու ներքո Հայաստանում կիրականացվի «Առաջնորդություն» (Leadership) խորագրով երիտասարդների գիտելիքրների և փորձի փոխանակման մեծ ծրագիր։ Այն կոչված է ոչ-ֆորմալ ուսումնական մեթոդոլոգիայով Ավստրիան, Հոլանդիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող 42 երիտասարդների մոտ զարգացնել առաջնորդին հատուկ ունակություններ և գիտելիքներ։ Նախագծին մասնակցում են ինչպես օտարերկրացի, այնպես էլ սփյուռքահայ երիտասարրդներ՝ առաջատար մասնագետներ և ուսանողներ։ Ծրագրի գլխավոր նպատակն է մեկ գաղափարի շուրջ համախմբել տարբեր ազգություն ունեցող երիտասարդների, զարգացնել առաջնորդին հատուկ գիտելիքներ և ունակություններ, ինչպես նաև՝ ներկայացնել հայկական մշակույթը, աշխատաշուկան, Սփյուռքում մեծացած և հայկական շունչը կորցրած խելացի երիտասարդների շրջանում մեծ հետաքրքրություն առաջացնել դեպի իրենց հայրենիքը, պապական հողերը և մշակույթը։ Այս նախագիծը բացառիկ հնարավորություն կընձեռի նաև մեծ ցանկություն, բայց փոքր հնարավորություններ ունեցող անապահով, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող հայ և օտարազգի երիտասարդներին զարգացնել իրենց գիտելիքները, հաստատել միջազգային կապեր։ Այս հետաքրքիր ուսումնական նախագծին հրավիրված է նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ով արդեն հաստատել է իր՝ ներգրավված լինելու ցանկությունը։ Նախագծի շրջանականերում կլինեն հանդիպումներ և փորձի փոխանակումներ հաջողակ և հայտնի մարդկանց հետ՝ սպորտի, քաղաքականության, լրագրության, բիզնես ասպարեզներում։ Մասնակիցները 7 օր կգիշերեն «միջազգային» սենյակներում՝ բարձրակարգ հյուրանոցային համալիրներից մեկում։ Նշենք նաև, որ այս նախագիծն ինքնին գովազդ է՝ Հայաստանի, մեր հարուստ մշակույթի և պատմության, խոհանոցի, հայ ազգի համախմբվածության, և, իհարկե, մեր վերջին ամենամեծ ձեռքբերման՝ «Թավշյա Հեղափոխության»։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեր ծրագիրը կարող է ոչ միայն ուսումնական և տեղեկատվական բնույթ կրել մասնակից երիտասարդների համար, այլ իր չափով նպաստել Հայաստանի հանդեպ սփյուռքահայ և օտարազգի երիտասարդների հետաքրության, ինչպես նաև՝ տուրիզմի զարգացմանը։ Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ սեպտեմբերի 5-ից 8-ը Հայաստանում կլինեն նախագծի մասնակից երկրների թիմերի ղեկավարները՝ քննարկելու և հաստատելու կազմակերպչական մանրամասները։ Հանդիպման ամփոփիչ նյութերը ևս կտրամադրվեն նախագծին աջաջիկ լրատվամիջոցներին։ Հարկ է նշել, որ 2017թ. հուլիսին մենք իրականացրեցինք մեր առաջին նմանատիպ նախագիծը Հայաստանում՝ «Միջմշակութային հաղորդակցություն» խորագրով, որը ո՛չ միայն խորապես տպավորեց մասնակիցներին, այլ նաև արժանացավ Եվրոմիության բարձր գնահատականին և հայկական ու միջազգային ԶԼՄ-ների մեծ հետաքրքրությանը (հղումները՝ կարող են տրամադրվել)։ [b]Լուսավոր Ապագա հ/կ[/b]

Նմանատիպ նյութեր