211652_close_icon
views-count669 դիտում article-date 14:23 24-08-2021

Տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էին եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։

Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իր ելույթում նշեց, որ զորամասի յուրաքանչյուր ծառայողի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում ներդրում ունենալը։

Հայկ Բաբայանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը։ Այնուհետև սահմանապահ-ոստիկանները քայլերթ արեցին ու մեկնեցին մարտական դիրքեր։
Հաջորդ օրը դիրքերից վերադարձան սահման մեկնած ոստիկանների գործընկերները, որոնց զորամասում սպասում էին հրամանատարական կազմն ու ընտանիքի անդամները։
Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով հայրանանվեր ծառայության համար, դիրքապահ մի շարք ոստիկանների հանձնեց պատվոգրեր։


Դիրքերից վերադարձած ոստիկանության զորքերի ծառայողները կանցնեն իրենց ծառայությանը՝ հասարակական կարգի պահպանմանը։

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր