211652_close_icon
views-count10303 դիտում article-date 23:20 20-10-2018

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում կանգնած ոստիկանները մեկնում են մարտական հերթապահության: Ժամեր անց նրանք կլինեն պետական սահմանի դիրքերում: Ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Դիրքեր մեկնելուց առաջ ոստիկաններն աղոթեցին ու երդվեցին անձվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքը: Դիրքապահների համար անակնկալ էր պատրաստել ոստիկանության մշակույթի կենտրոնի «Նկարագիր» պարային համույթը: Հաջորդ օրը դիրքերից վերադարձավ ոստիկանության զորքերի մյուս ստորաբաժանումը: Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնելով ծառայության համար՝ նշեց, որ վերջերս որոշ զանգվածային լրատվության միջոցներ կեղծ տեղեկություններ էին տարածում, թե, իբր, ոստիկանները չեն ցանկանում մեկնել առաջնագիծ: «Այդ սուտ լուրերի հերքողը դուք եք՝ պետական սահմանին ձեր դժվարին ու անձնվիրաբար ծառայությամբ»,- նշեց Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետի հրամանով ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով, շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, ինչը կկցվի նրանց անձնական գործերին: Կարճատև արձակուրդից հետո ոստիկանները կանցնեն հասարակական կարգի պահպանությանը, ինչից հետո կրկին կմեկնեն արդեն հարազատ դիրքեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր