211652_close_icon
views-count8387 դիտում article-date 17:27 06-10-2018

Տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական հերթապահության հերթափոխը։ Զինծառայողներին Ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Շարքում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն սահմանին և կփոխարինեն գործընկերներին։ Մարտական դիրքեր մեկնող ոստիկաններին ողջույնի խոսք հղեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Տեր Վրթանեսի աղոթքից հետո սահմանապահ ոստիկանները երդվեցին անձնվիրաբար պահել պետական սահմանի մարտական դիրքերը։ Հպարտ ու բարձր տրամադրությամբ ոստիկանության զորքերի հերթական ստորաբաժանումը մեկնեց սահման։ Հաջորդ օրը նույնպիսի հպարտությամբ ու բարձր տրամադրությամբ սահմանից վերադարձավ ոստիկանության զորքերի` հերթափոխը հանձնած ստորաբաժանումը։ Զորամասում դիրքապահ ոստիկաններին սպասում էին ոստիկանության պետը, հրամանատարությունը, ծառայակից ընկերներն ու բարեկամները։ Վալերիյ Օսիպյանը հանրապետության վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ոստիկաններին ծառայության համար և նշեց, որ զինծառայողներն անթերի են կատարել իրենց առջև դրված խնդիրներն ու պատվով վերադարձել։ Ոստիկանության պետի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվեցին կրծքանշաններով ու պատվոգրերով։ Շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, ինչը կկցվի նրանց անձնական գործերին։ Կարճատև արձակուրդ ստացած ոստիկանները շուտով կրկին կանցնեն իրենց ծառայությանը։ Բարի ծառայություն, սահմանապահ ոստիկաննե´ր։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր