211652_close_icon
views-count22960 դիտում article-date 23:25 23-08-2021

Տեղի ունեցածը վրաերթ է, թե այլ դեպք, ոստիկանությունը պարզում է. վիրավորին հիվանդանոց է տեղափոխել «10X» ՍՊԸ-ի տնօրենը՝ իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 21-ին «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված Աբովյան քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Կարինե Գևորգյանի՝ մարմնական վնասվածք ստանալու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 17։10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Տիգրան Մկրտչյանը BMW մակնիշի ավտոմեքենայով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել Կ. Գևորգյանին։

Հիվանդանոց ժամանած ոստիկանները բակում հայտնաբերել են BNW-ն և հիմա պարզում են՝ արդյո՞ք Կ. Գևորգյանը նշված BMW-ով է վրաերթի ենթարկվել և ինչ հանգամանքներում է վնասվածքներ ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Տ. Մկրտչյանն աշխատում է «10X» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր