63654 դիտում
10:41 25-12-2016
Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. ոստիկանությունը պարզում է՝ տեղի ունեցածը հրկիզում է, պայթյուն, թե այլ բան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք տեղի ունեել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի թիվ 18 շենքի 1-ին հարկում գտնվող վարսավիրանոցում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 8 և թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիատան Արթուր Ճաղարյանի և ԱԻՆ ՓԾ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Կոստանյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ դեռևս անհայտ պատճառներով վարսավիրանոցի ներսում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումուվ: Այրվել է 1,5 քմ տարածքում կոսմետոլոգիական սարք, կենցաղային իրեր և ջերմահարվել է հեռուստացույց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջացած պայթյունից քանդվել է նաև «Մադլեն» վարսավիրանոցին կից գտնվող «Միսթիֆյումս» ՍՊԸ-ի գիբսակարդոնե պատը, պոկվել մետաղյա շերտավարագույրը, վնասվել ջրատար խողովակները և պայթյունի պատճատով էլ դուրս է շպրտվել խանութ-սրահի դուռը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն ու պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Տեղի ունեցածը պայթյուն է, հիրկիզում, թե անզգուշությամբ առաջացած հրդեհ՝ պարզ կլինի փորձաքննության արդյունքները հայտնի լինելուց հետո:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննույթուն է սկսվել:
Օպերատիվորեն ժամանել են նաև տեղի էլեկտրացանցի աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել են տարածքը, որպեսզի փրկարարները կարողանան անվտանգ աշխատել:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+