211652_close_icon
views-count39892 դիտում article-date 16:23 22-08-2021

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Աբովյան քաղաքում բախվել են Mercedes C200-ն ու Mercedes C180-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 20-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 09։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Նիկոլայ Ավագյանի վարած Mercedes C200 մակնիշի և 33-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes C200-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Էդգար Անանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Ավագյանն աշխատում է Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, իսկ Տ. Մարգարյանն աշխատում է «Վալան Դեկոր» կազմակերպությունում՝ որպես օպերատոր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր