211652_close_icon
views-count5972 դիտում article-date 12:06 22-08-2021

ՇՊՀ-ում հայագիտական դասընթացները ոտնահարվում են. 168.am

Գյումրիում շրջանառվող այն տեղեկությունները, որ Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) մոտ ժամանակներս ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի միջնորդությամբ նոր ռեկտոր կնշանակվի բուհ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն, պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանը, ով Աբազյանի խնամի, նույն բուհի դասախոս Լիզա Հակոբյանի մոտ ընկերուհին է, կարծես, իրականություն են դառնում:

 

Խնդիրն այն է, որ, համաձայն 168.am-ի տեղեկությունների, Նազելի Ավետիսյանը ոչ միայն կամայականորեն վերահսկում է բուհ-ի դասաբաշխումներն ըստ մտերիմների ու թշնամիների, այլև տառացիորեն «հարձակում» է սկսել «Հայոց պատմություն» ու «Հայոց լեզու և գրականություն» համահամալսարանական հայագիտական դասընթացների նկատմամբ:

Այսինքն` ԿԳՄՍ նախկին տխրահռչակ նախարար Արայիկ Հարությունյանի հակահայկական քաղաքականության պաշտպանը, ըստ բուհ-ին մոտ կանգնած մեր ազբյուրների, ՇՊՀ-ում այժմ Նազելի Ավետիսյանն է, իսկ դա ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին, կարծես, չի հետաքրքրում, որովհետև ՇՊՀ-ում վստահ են, որ նրա  համար 3 տարի շարունակ իր գլխավոր մտահոգությունն իր պաշտոնավարումը թեկուզ մեկ օրով երկարաձգելն  է:

Չնայած, ասում են, Սերոբյանը ևս երբեք չի թաքցրել «Հայոց պատմության» նկատմամբ իր ունեցած հակակրանքը:

Այսպես, մեր տեղեկություններով, հայագիտական առարկաների դասավանդումը կատարվելու է տարբեր բաժինների 1-ին կուրսերի արհեստական միավորումից ձևավորված խմբերում, ինչի հետևանքով դասախոսների ծանրաբեռնվածությունից դուրս կգան զգալի ժամաքանակներ, ու սա այն դեպքում, երբ 3 տարի էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը չի բարձրացել, բայց վարչական աշխատողները, այդ թվում և՝ Նազելի Ավետիսյանը, ստանում են հսկայական աշխատավարձեր:

Մյուս կողմից էլ՝ նման մոտեցմամբ շատ լուրջ հարված է հասցվում կրթության որակին, ինչը, ըստ էության, չի մտահոգում ո´չ Երվանդ Սերոբյանին, ո´չ Նազելի Ավետիսյանին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր