13196 դիտում
12:55 06-05-2018
ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը փորձում է էմոցիոնալ դաշտի վրա կեղծ օրակարգ ձևավորել. ՇՊՀ ուսխորհրդի նախագահ. Tert.am
Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՇՊՀ-ում երեկ տեղի ունեցած դեպքերին՝ նշելով, թե ռեկտոր Սահակ Մինասյանը, ում հրաժարականն էին պահանջում, փորձում է էմոցիոնալ դաշտի վրա կեղծ օրակարգ ձևավորել՝ պնդելով, թե նա պետք է հրաժարական տա:
Հիշեցնենք, որ երեկ ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրիում՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականի պահանջով:
Արմեն Մելքոնյանի գրառումը ներկայացնենք ամբողջությամբ.
«Չեմ տրվել սադրանքներին և չեմ տրվելու, էմոցիոնալ, ակնհայտ քննադատության չդիմացող հրապարակումներին: Ռեկտորը փորձում է էմոցիոնալ դաշտի վրա կեղծ օրակարգ ձևավորել: Երեկ արհմիության նախագահը հանգիստ կոչ էր անում գնալ դատարան: Արհմիությունը ամբողջ աշխարհում ստեղծված է բողոքող սոցիալական խմբի շահերը քննարկելու, պաշտպանելու և լուծելու համար:
Կարճ ժամանակ անց տեսանք Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանի մեկնաբանությունը՝ «Կարծում եմ՝ ի շահ Շիրակի պետական համալսարանի աշխատողների և ուսանողների՝ Սահակ Մինասյանը ճիշտ կանի՝ հրաժարական տա. այն կնպաստի, որ Գյումրիում անդորրը պահպանվի»:
Արդար բողոքն իրականացնողների դեմ ռեկտորն ուղարկել էր իրենց էմոցիոնալ ճիչերով հուսահատ խլացնել փորձող երկու-երեք աշխատակցուհիների: Օրինակ, հոգեբանության ամբիոնի վարիչը, որը գիտխորհրդում հորդորում էր բողոքող ուսանողների հարցով ծնողական ժողովներ հրավիրել: Ով մեր բողոքների ժամանակ խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը` ընդօրինակելով ռեկտորին:
Բղավողների մեջ էր գրադարանի վարիչը, ում «մինասյանական» գործունեության շնորհիվ մենք զրկվեցինք մեր գրքերի զգալի մասից և յուրաքանչյուր բուհի համար հպարտություն հանդիսացող ոսկե ֆոնդից:
Փորձ է արվում մեղադրել Հայաստանում հռչակված քաղաքագետ պարոն Համբարյանին ավելորդ էմոցիոնալության մեջ: Երբ որ բուհի վարչական աշխատակիցը գոռում է ուսանողուհու վրա, ով ուղղակի բողոքում է իրեն սխալ գնահատելու համար, դա, իհարկե, չեք տեսնում: Երբ որ ամիսներ շարունակ երկրում առկա կոռումպացված համակարգի առկայության պայմաններում ընկեր Համբարյանն ու շատերս մեր օրինական բողոքն էինք արտահայտում, ոչ մի ուշադրության չէիք արժանացնում: Երբ որ ռեկտորը շարունակաբար փորձում է կրճատել վարձերի զեղչերը, պահանջում է անհապաղ բերել և մուծել վարձերը, այդ հանգամանքին չեք արձագանքում: Ինչքանո՞վ է արդար, երբ ուսանողները, գիշերները չքնելով, սովորում են` իրենց ապագան կապելով բուհի դիպլոմի կամ խղճուկ 20 տոկոս վարձի զեղչ ստանալու հույսի հետ, իսկ մի քանիսը ստանում են իրենց քննություններն առանց գիտելիք ունենալու՝ ռեկտորի «մտերիմ» լինելու պատճառով:
Հասկացե՛ք մի պարզ ճշմարտություն, ձեզ փորձում է օգտագործել, իր համար, բացի անձնական շահից, գոյություն չունի այլ կարծիք: Բոլորս գիտենք՝ երիտասարդներին օգտագործելը, շահագործելը, հեղինակազրկելը Մինասյան ռեկտորի միակ կարողությունն է:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/05/06/Shph/2678806]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2234 դիտում
10:55 25-09-2019
Մարդիկ փորձում են համալսարանը ծառայեցնել իրենց անձնական շահերին. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ․ «Փաստ»
Այս բաժնից
709 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
586 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
400 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը