211652_close_icon

«Հանուն արդարության, ոչ ցեղասպանության». ՇՊՀ-ում ևս դասադուլին միացողներ կան․ aravot.am

views-count1051 դիտում article-date 11:10 22-09-2023
Aravot.am-ը գրում է․ Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ այս պահին դասադուլ են հայտարարել` պահանջելով վերջ դնել Արցախում ցեղասպանությանը, անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Նրանք ցուցապաստառները ձեռքերին` բարձրախոսով շրջում են բուհում` հորդորելով մյուս ընկերներին ևս միանալ, տեր կանգնել հայ ազգի իրավունքներին։

Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ չեն կարող շատերի նման անտարբեր մնալ տիրող իրավիճակին, հայրենակիցների ճակատագրին։ «Անտարբերությունը կկործանի մեզ, պիտի վերջ դնել այս անտարբերությանը», – ասացին նրանք։

Նմանատիպ նյութեր