211652_close_icon
views-count6267 դիտում article-date 10:31 22-08-2021

Ռուսաստանը կրկին Աֆղանստան է մտնում. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ Ռուսաստանը կրկին «մտնում է Աֆղանստան»։ Ինչպես հաղորդում է Tass-ը, հայտարարությունը ԱՄՆ նախկին նախագահն արել է Ալաբամա նահանգում իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումը կապված է աֆղանական իրադարձությունների հետ, քանի որ ԽՍՀՄ-ը փլուզվեց՝ «իր ողջ ֆինանսական ներուժը ներդնելով Աֆղանստանի վրա»։

«Հարցրեք Մոսկվային. նրանք փլուզվեցին՝ երկար տարիներ ու գումար վատնելով ու պարտվելով Աֆղանստանում։ Լսել եմ, որ այժմ նրանք վերադառնում են»,-ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն ստիպված է լինելու վերադառնալ Աֆղանստան, հենց հարմար պահը գա։

Նմանատիպ նյութեր