«Բարսելոնան» 10 տարով 455 մլն եվրո վարկ է վերցրել
«Բարսելոնան», որը պարտքերի հետ կապված խնդիրներ ունի, վարկ է վերցրել: Այն նախատեսված է 10 տարով՝ տարեկան 1,98% տոկոսադրույքով: Փոխառությունը երաշխավորված է հեռուստատեսային իրավունքներով:
Վարկի չափը կազմում է 455 մլն եվրո, «Բարսելոնան» նաև կարողացել է 140 մլն եվրոյի չափով վերանայել պարտքային պարտավորությունները:
Բացի այդ, թիմը համաձայնության է եկել, ըստ որի, անհրաժեշտության դեպքում կարող է մինչև 70 մլն եվրոյի նոր պարտատոմսեր թողարկել:
Գործարքի ֆինանսական խորհրդատու է հանդես եկել Goldman Sachs ներդրումային բանկը: