5675 դիտում
09:25 04-07-2017
ՀԷՑ-ն 80 մլն դոլար վարկ է վերցրել. մարդիկ համոզված են, որ ընկերությունն այս վարկը մարելու է սպառողների հաշվին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 80 մլն դոլարի չափով վարկ է վերցրել «Ասիական զարգացման բանկից»: Նշված գումարով ՀԷՑ-ը մտադիր է բարելավել Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխումը և նպաստել էներգետիկ անկախության և արդյունավետության բարձրացմանը: Սակայն ընկերության կողմից վարկ վերցնելը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել ոչ միայն մասնագետների, այլև ՀՀ քաղաքացիների մոտ: Մարդիկ համոզված են, որ ՀԷՑ-ն այս վարկը մարելու է մեր՝ սպառողներիս հաշվին: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ընկերության նախկին տնօրենը հենց այդպես էր վարվում: «Գումարներ էր վերցնում, հետո դրանց սպասարկման ծախսերը մտցնում էր էլէներգիայի սակագնի մեջ ու դիմում էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ու համոզում, որ ինքը ներդրումներ կատարելու համար վարկ է վերցրել: Բայց իրականում դա տնտեսագիտորեն ընդունելի չէ, այդպիսի ներդրումներ չեն անում: Ամենայն հավանականությամբ, իրենք սեփական ֆինանսական միջոցներ չունեն և որոշել են այս ճանապարհով գնալ: Ես չեմ կարծում, որ այդ վարկը ցածր տոկոսադրույքով է, բայց հույս ունենանք, որ դա չի ազդի էլէներգիայի սակագնի վրա»,- հույս հայտնեց տնտեսագետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
994 դիտում
09:00 10-07-2024
Ինչպես է ՀՀ ֆինանսների նախարարը մեկ տարում մարել 1 մլն դոլար վարկը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան