211652_close_icon
views-count2279 դիտում article-date 15:36 20-08-2021

Գյումրիում հարգել են ռուս-թուրքական պատերազմներում զոհվածների հիշատակը, հնչել են 2 երկրների հիմները

Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում օգոստոսի 20-ին Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 1828, 1855 և 1877-1878 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմներում զոհված 240 զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում:

Ի հիշատակ նրանց, ում աճյուններն ամփոփված են այս վայրում, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրվեցին, հնչեցին երկու երկրների օրհներգերը, կատարվեց հիշատակի կարգ՝ ձեռամբ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Արտեմիի: Գրում է «Արմենպրեսը»։

Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, պաշտոնատար այլ անձինք, 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորներ և սպաներ:

Նմանատիպ նյութեր