3658 դիտում
19:07 28-02-2018
Ճապոնիան ընտրել է Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի խորհրդանշանները
Հարցման արդյունքները հրապարակվել են ուղիղ եթերում: Տարօրինակ էակները կանվանակոչվեն ամռանը:
Օլիմպիական խաղերի խորհրդանիշ դարձել է կապույտ և սպիտակ վանդակով էակը, որը կրկնում է Տոկիոյի խաղերի նախշերը: Նրա բնավորության մեջ ուժեղ են այնպիսի գծերը, ինչպիսիք են հինն ու նորը միավորելը, հինը հարգելը և նորին ձգտելը:
Պարալիմպիկ խաղերի խորհրդանիշը սպիտակ և վարդագույն թիկնոցով էակն է, որի գլուխը զարդարված է սակուրայի տերևներով: Դիզայների մտահղացմամբ, դրանք «ակուրայից ալեհավաքներ» են, ինչի շնորհիվ էակը գերբնական ունակություններ ունի:
Խորհրդանիշերի երեք զույգերից վերջնական ընտրությունը կատարելու հնարավորությունն ընձեռվել էր Ճապոնիայում գործող 16 հազար դպրոցների կրտսեր դասարանների աշակերտներին: Ընտրությանը մասնակցել է 200 հազար դասարան:
կազմակերպիչների կարծիքով, սա ամենաթափանցիկ տարբերակն էր, որը հանում է կանխակալության դրսևորման ամեն մի կասկածանք: Խորհրդանշանների հաղթած զույգը ստացել է ավելի քան 109 հազար ձայն՝ քվեարկած դասարանների 50 տոկոսից ավելին:
Նմանատիպ նյութեր
1656 դիտում
17:59 07-05-2021
Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելո համար Ճապոնիայում հավաքվել է ավելի քան 191 000 ստորագրություն
3380 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
Այս բաժնից
2779 դիտում
20:36 14-12-2024
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի թիմը հաղթեց դանիացիներին
3814 դիտում
20:05 14-12-2024
Գարիկ Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին
2536 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ