Փաշինյանի լուսանկարը՝ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակի պատին․ Asekose.am
2018թ․ իշխանափոխությունից հետո, երբ պետական բոլոր հաստատություններից հեռացվեցին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարները, Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, թե այսուհետ պետության ղեկավարի որևէ պատկեր չի լինելու պաշտոնյաների աշխատասենյակներում։ Եվ իսկապես, տևական ժամանակ որևէ լուսանկար չէինք տեսնում, միայն ՀՀ զինանշանն ու դրոշն էին լինում աշխատասենյակներում։ Գրում է Asekose.am-ը։
Երեկ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հանդիպում էր․ Անդրանիկ Քոչարյանն ընդունել էր «Հանուն հանրապետության» անունով նիկոլամերձ կուսակցության ղեկավար կազմին։ Հանդիպումից հետո տարածած հաղորդագրության մեջ կուսակցությունը նաև լուսանկար էր հրապարակել, որտեղ հստակ երևում է, որ ԱԺ ամենակարևոր հանձնաժողովի նախագահի գլխավերևում փակցված է Նիկոլ Փաշինյանի մեծադիր պատկերը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։