ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը դեռևս աշխատասենյակի փնտրտուքի մեջ է․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը դեռևս աշխատասենյակի փնտրտուքի մեջ է: Վերջինս ստիպված է Աժ միջանցքներում «պտտվել», մինչև ՀՀԿ֊ն կորոշի, թե, ի վերջո, նրան որ սենյակն են տրամադրելու:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վահրամ Մկրտչյանին ԱԺ նոր մասնաշենքում աշխատասենյակ առաջարկել են, սակայն որոշ ժամանակ հետո Վ. Մկրտչյանը հասկացել է, որ այն փոքր է ու իր օգնականները չեն կարող տեղավորվել այնտեղ: Ինչի համար էլ նորաթուխ պատգամավորը կրկին դիմել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ խնդրելով լուծել հարցը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։