Փաշինյանն այսօր կմեկնի Ղրղզստան. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այսօր մեկնել Ղրղզստան: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչև օգոստոսի 21-ը Փաշինյանը պաշտոնական այցով լինելու է այնտեղ, որտեղ պետք է կայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Դա էր պատճառը, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրվա երկրորդ կեսին կառավարության նիստ հրավիրեց ու ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը: Փաշինյանը նախօրեին էլ փակ հանդիպման ժամանակ է ներկայացրել կառավարության ծրագիրն իր թիմին ու հայտարարել, որ առաջիկա օրերին կառավարությանը ուղարկեն իրենց առաջարկությունները: Թե արդեն Ղրղզստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ հանդիպումներ կունենա, դեռևս անհայտ է, քանի որ օրակարգը հանդիպումների դեռևս հստակեցվում է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։